Նիգերիայում նավթատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի
Նիգերիայի Աբիյա նահանգում նավթատարի վրա բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի, հաղորդում է РИА Новости-n` Eagle Online պարբերականին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ:
Պարբերականի տվյալներով՝ Նիգերիայի արտակարգ իրավիճակների վարչության ազգային գործակալության կոորդինատոր Էվանս Ուգոն հայտարարել է, որ միջադեպը կարող է կապված լինել նավթատարի՝ տեխնիկապես ոչ լավ ապահովված լինելու հետ: Նրա խոսքով՝ նավթ արտահոսքի ժամանակ տեղի բնակիչները փորձել են օգտվել միջադեպից և հավաքել այն՝ իշխանություններին տեղեկացնելու փոխարեն: Արդյունքում շատերը լուրջ այրվածքներ են ստացել:
«Իմ թիմը պայթյունի վայրում էր, և մենք պարզել ենք, որ միջադեպից տուժածները փորձում էին օգտվել նավթի արտահոսքից և նավթ էին հավաքում»,- հայտարարել է Ուգոն՝ կոչ անելով Նիգերիայի ազգային նավթային կորպորացիային հետևել անվտանգությանն ու տեխնիկական սպասարկմանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Նիգերիայի հարավ-արևելքում՝ Աբիյա նահանգում, տեղական ժամանակով ժամը 02:50-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 05:50-ին):










