Գյումրիում գիշերօթիկ հաստատության պահակը պոլիէթիլենային տոպրակի մեջ երկու երեխայի է գտել, նրանք տեղափոխվել են մանկատուն
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու երեխայի, ինչի մասին անհապաղ հայտնել են ոստիկանությանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նշված գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։
«Դեպքի գրանցումից անմիջապես հետո տեղեկացվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, համայնքի խորհուրդը, ինչից հետո երեխաները մեր մոտից տեղափոխվել են մանկատուն»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, թե ինչ սեռի երեխաներ են, տնօրենն ասաց՝ արական։
Անահիտ Կարապետյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ հավելելով, որ լրացուցիչ հարցերի պատասխանները կհայտնեն իրավապահները։
Aravot.am-ը հայտնել էր, որ հիշյալ հաստատության պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։










