Ղրիմի քոլեջում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, զոհվել են քոլեջի սաներն ու դասավանդողները

16:05 • 17.10.18

Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից, գրում է ria.ru-ն:


Հաղորդվում է, որ զոհերը քոլեջի սաներն ու դասավանդողներն են:


Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ ահաբեկչության հետ կապված՝ Կերչում եռօրյա սուգ կհայտարարվի:


ՌԴ Քննչական կոմիտեն Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:


Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: