Ղրիմի քոլեջում իրականացված ահաբեկչության համար կասկածվող երիտասարդն ինքնասպան է եղել, նա նույն քոլեջի սան էր
Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պայթյուն իրագործած անձն ինքնասպան է եղել, նա 22 տարեկան էր, սովորում էր նույն քոլեջի 4-րդ կուրսում: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
«Պոտենցիալ մարդասպանն ինքնասպան է եղել: Նա նույն կրթական հաստատության 4-րդ կուրսի ուսանող էր: Նրա մարմինը հայտնաբերվել է 2-րդ հարկի գրադարանում»,- ասել է Աքսյոնովը հեռուստաեթերում:
Նա նշել է, որ ուսանողի քայլի դրդապատճառները պարզվում են:
Հաղորդվում է 18 զոհի մասին, կա մոտ 50 վիրավոր: Նրանք քոլեջի սաներ ու դասավանդողներ են:










