Ռոսգվարդիան Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել

15:29 • 17.10.18

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ որպես Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում (որոշ աղբյուրների համաձայն՝ մետալուրգիական ուսումնարան) տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչությասն վարկածը, գրում է ria.ru-ն:


Ռոսգվարդիայից էլ հայտնել են, որ քոլեջում պայթյունն ահաբեկչություն է եղել: Մասնավորապես՝ Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիքովն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործադրման պատճառով:


Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 40-ը հոսպիտալացվել է:


Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:


Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: