80-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել
Այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան 1/2 շենքի բակում տղամարդու դի կա։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության օպերատիվ քննչական խումբ: Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 80-ամյա Մ. Թադևոսյանի դին։
Օպերատիվ խումբն աշխատում է, փաստի առիթով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նախնական տեղեկություններով՝ քաղաքացին ինքնասպանություն է գործել։










