Կամչատկայի մոտակայքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

03:04 • 18.10.18

Կամչատկայի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս  մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությանը։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել այսօր վաղ առավոտյան։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայից  240  կմ հարավ-արևելք  44 կմ խորության վրա։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կամչատկայի բնակելի տարածքներում տեղի ունեցած երկրաշարժը չի զգացվել: