Սիրիայում ռմբակոծության ժամանակ 6 քուրդ զինյալ է զոհվել

02:05 • 18.10.18

Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում ամերիկամետ ուժերի կողմից ռմբակոծության ժամանակ զոհվել է 6 քուրդ զինյալ, 15-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Tass.ru-ն՝ հղում անելով ռազմական դիվանագիտական աղբյուրին:

«Այս իրավիճակի պատճառները Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի կողմից բազմաթիվ սխալներն են», - ասել է նա: Ըստ այդ նույն աղբյուրի՝ դրա լավագույն օրինակը այսօր Խադժինում կատարվածն է, երբ կոալիցիոն ուժերի երկու F-15 կործանիչները ռմբակոծել են քրդական հատվածը, քրդական 6 զինծառայող զոհվել է, ևս 15-ը լուրջ վնասվածքներ է ստացել:

Աղբյուրը նշում է, որ ամերիկյան ուժերի հրամանատարության կողմից գործողությունների կառավարման բացակայությունը «հանգեցրել է ոչ միայն քրդերի հարձակվելու հերթական փորձի խափանմանը, այլև զանգվածային անջատմանը օկուպացված տարածքից»: «Այժմ տարածքն անցել է ԻՊ-ի վերահսկողության տակ», - նշել է նա: