Ներգաղթյալների շուրջ 4.000 հոգանոց «քարավան» է շարժվում դեպի ԱՄՆ
Միացյալ Նահանգների հարավային սահմանին է մոտենում ներգաղթյալների նոր «քարավան», խումբը բաղկացած է շուրջ 4.000 մարդուց, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ներգաղթյալները փախել են Հոնդուրասից, նրանք պետք է անցնեն Մեքսիկայի տարածքով՝ նախ մտնելով Գվատեմալա: Մեքսիկայի իշխանություններն արդեն շուրջ 500 ոստիկան են ուղարկել Գվատեմալայի հետ սահմանին, որոնք սպասում են ներգաղթյալների ժամանմանը:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ հարգում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն պահանջել են փախստականներից հարգել միգրացիոն օրենսդրության սահմանած կանոնները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր զրկել ֆինանսական օգնությունից Գվատեմալային, Հոնդուրասին ու Սալվադորին, եթե այս երկրների իշխանությունները չկարգավորեն անարգել սահմանախախտումների խնդիրը դեպի ԱՄՆ:










