Ռուսաստանում պետք է մահապատիժ մտցնել. Սոլովյով (տեսանյութ)

17:12 • 18.10.18

ՌԴ հայտնի հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտնել է Ռուսաստանում մահապատժի անհրաժեշտության մասին: «Վեստի FM» ռադիոկայանի ստուդիայում նրա ելույթի այդ հատվածը նրա Twitter-յան էջում է հայտնվել այսօր:


««Ժամանակն է վերադարձնել մահապատիժը»,- ասել է հաղորդավարը:


Ըստ նրա՝ մահապատժի կիրառման հարցում մորատորիումի չեղարկմանը պետք է հաջորդեն դատական համակարգում փոփոխությունները:


«Պետք է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, պետք է դադարեցնել բոլոր այդ խաղերը»,- ասել է նա:


Հաղորդավարի կարծիքով՝ Հարավարևելյան Ասիան կարողացել է լուծել թմրանյութերի խնդիրը հենց մահապատժի շնորհիվ: