Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայցվել է  ՍԴ դատավորի թեկնածու

15:50 • 19.10.18

Փաստաբան Վահե Գրիգորյանը  նախագահի  կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ներկայացվել: Այս մասին տեղեկանում ենք Ազագային ժողովի կայքէջում տեղադրված ԱԺ նախագահի հայտարարությունից:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը», - նշված է  հայտարարության մեջ:

Նշենք, որ ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում:

ՍԴ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր, որ  Վահե Գրիգորյանի թեկնածությանը կողմ քվեարկեն պատգամավորների 3/5-ը  (63 քվե):