Լոս Անջելեսում Mrs Russian LA գեղեցկության մրցույթի հաղթողը մահացել է ճանապարհի մեջտեղում կոշիկները հանելու պատճառով

13:23 • 20.10.18

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mrs Russian LA 2012 Յանա Լավրենտևան, հայտնում է lenta.ru-ն:


Յանա Լավրենտևան ընկերների և ամուսնու հետ ռեստորաններից մեկում նշել է իր ծանոթի ծննդյան տարեդարձը: Նա ամուսնու և ընկերների հետ դուրս է եկել ռեստորանից և ուղղվել դեպի տուն: Հետիոտնային անցումի վրա կինը կանգնել է՝ ցավեցնող կոշիկները հանելու համար: Այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեքենան կարմիր լույսի տակ անցել է ճանապարհով և վրաերթի ենթարկել գեղեցկուհուն:


«Մենք ականատես եղանք շատ ուժեղ հարվածի, որն օդ հանեց նրան, ինչից հետո վարորդը նորից նրան բախվեց և նույնիսկ չարգելակեց»,- պատմել է Լավրենտևայի ընկերուհին:


Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մի քանի օր անց նա մահացել է:


Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից:


Երկու երեխաների մայր Լավրենտևան 30 տարեկան էր: Նա ավարտել էր Նորթրիջում Կալիֆոռնիայի համալսարանը և լոգոպեդ էր աշխատում: 2012 թվականին հաղթել է Mrs Russian LA գեղեցկության մրցույթում: