Կերչի ողբերգության հետևանքով սիրելիին կորցրած և ինքնասպանության փորձ կատարած հայ տղան կրկնակի վիրահատության է ենթարկվել

21:33 • 20.10.18

Ղրիմի Կերչ քաղաքի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանը, որն օրեր առաջ պոլիտեխնիկական քոլեջի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցնելուց հետո ինքնասպանության փորձ էր արել, կրկին վիրահատվել է:

«Բադալյանը կրկնակի վիրահատության է ենթարկվել և այժմ գիտակցության է եկել: Վիրահատությունները հաջող են անցել, սակայն տղան դեռ չի զգում ոտքերն ու ձեռքերը», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mash Telegram-ալիքը:

Հիշեցնենք, որ Կերչի ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, երբ քոլեջի սաներից մեկը պայթյուն և հրաձգություն էր իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչի հետևանքով 21 մարդ է մահացել: Նրանց թվում է եղել Արմեն Բադալյանի սիրելին՝ Վիկտորյան, որը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափելու ճանապարհին:

Սիրելիի մահվան լուրն իմանալով տղան ցած է նետվել 4-րդ հարկից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: