Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր

19:46 • 20.10.18

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում կամրջով անցնող ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, վթարը տեղի է ունեցել Գուվահաթի և Մակալմուա բնակավայրերի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը ճանապարհի դժվարանցանելի հատվածում, ինչից հետո ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և ընկել կամրջից:

Նշվում է, որ ավտոբուսը պատկանում է պետական տրանսպորտային ընկերությանը: Ներկա պահին տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: