ԱՄՆ-ում գիշերային ակումբներից մեկում մոտ 30 մարդ գետնի տակ է «անցել» (տեսանյութ)

12:00 • 22.10.18

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոն քաղաքի գիշերային ակումբներից մեկում երեկույթի ժամանակ հատակը փլվել է, ինչի հետևանքով մոտ 30 մարդ է տուժել, գրում է korrespondent.net-ը: 


Կատարվածի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:


Կադրերում երևում է՝ ինչպես են այցելուներն աշխույժ պարում ու թռվռում երաժշտության ներքո, իսկ մի քանի վայրկյան անց հատակը, որի վրա նրանք պարում էին, փլվում է: Ակումբը տեղակայված է շենքի առաջին հարկում, որի տակ նկուղային տարածք է:


Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: