ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրները վկայի կարգավիճակով գտնվում են ՀՔԾ-ում

17:31 • 22.10.18

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, ոստիկանության ծառայողների կողմից տարվել են Հատուկ քննչական ծառայություն:

Թե ինչ նպատակով ու ինչ կարգավիճակում են նախկին պատգամավորի եղբայրները ՀՔԾ-ում, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Նրանք գտնվում են ՀՔԾ-ում, քրեական գործի շրջանակներում՝ որպես վկա»:

ՀՔԾ-ից այլ մանրամասներ չհայտնեցին:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ գործողություններն իրականացրել է ՀՔԾ-ն և այդ գործողությունների իրականացման համար դիմել է ոստիկանության ծառայությանը: