Մեծ Բրիտանիայում տղամարդը կետչուպի օգնությամբ կողոպտել է ծերերին

17:43 • 22.10.18

Մեծ Բրիտանիայում տարեց տղամարդը կետչուպի օգնությամբ կողոպտել է ծեր մարդկանց, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Ռումինիայից Տիտուս Ջալիա անունով տղամարդը սպասել է թոշակառուներին բանկի մոտ, հետապնդել նրանց, նրանց վրա աննկատ կետչուպ լցրել ու հայտարարել, թե նրանք արնահոսում են: Մինչ թոշակառուները շփոթված մտածել են՝ ինչ անել, նա նրանց կողոպտել է:


Դատարանը նրան 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել: Այժմ Ջալիան պետք է արտահանձնվի Ռումինիա, որտեղ էլ կկրի պատիժը: