Պուտինը կարգադրել է «ոչ բարեկամական քայլերի» առնչությամբ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ

17:04 • 22.10.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է «հատուկ տնտեսական միջոցների» սահմանում Ուկրաինայի նկատմամբ: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում, գրում է meduza.io-ն:


Հրամանագրում չի նշվում, թե ինչ միջոցների մասին է խոսքը, դրանք դեռ պետք է մշակվեն կառավարության կողմից:


Նաև փաստաթուղթը նախատեսում է կազմել այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց անվանացանկը, որոնց նկատմամբ այդ միջոցները կկիրառվեն:


Հրամանագիրն ուժի մեջ է մտնում այսօր: Դրանում նշվում է, որ այն կչեղարկվի այն դեպքում, եթե Ուկրաինան հրաժարվի ՌԴ քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ «սահմանափակող միջոցներից»: