Ռուսաստանը հայտնել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական ներկայությունն ուժեղացնելու մտադրության մասին

13:59 • 22.10.18

Ռուսաստանը պատրաստ է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ուղարկել լրացուցիչ ռազմական հրահանգիչների: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է երկրի կառավարության ցանկությունից, և Մոսկվան հնարավորության դեպքում կարձագանքի անվտանգության ամրապնդման հարցում նրանց ցանկությանը:


«Այնպես որ, ես չեմ բացառում դա: Հարկավոր է շատ՝ կլինի շատ»,- ասել է նա:


Այս տարվա մարտին Մոսկվան արձագանքել էր ռազմատեխնիկական օգնության մասին ԿԱՀ նախագահի խնդրանքին և այնտեղ ուղարկել 5 ռազմական և 170 քաղաքացիական հրահանգիչների՝ հանրապետության զինծառայողների պատրաստության համար: