Թուրքիայում զորամասից փախած զինծառայողը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին

13:06 • 22.10.18

Թուրքական Գազիանթեփ նահանգի զորամասերից մեկից փախած զինծառայողը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին, գրում է «Միլլիյեթ» պարբերականը:


Դեպքի վայր են ժամանել զինվորականներ, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները: Նրանք զինված զինծառայողի հետ բանակցություններ են վարում պատանդներին ազատ արձակելու և իրենց հանձնվելու շուրջ:


Դեռ զինծառայողը պահանջներ չի ներկայացրել պատանդների ազատ արձակման համար: