Հնդկաստանում կապիկները հարձակվել են 72-ամյա տղամարդու վրա ու քարկոծելով սպանել նրան
Հնդկական Տիկրի գյուղում կապիկների խումբը հարձակվել է 72-ամյա բնակչի վրա ու քարկոծելով սպանել նրան, գրում է timesofindia.indiatimes.com-ը՝ մանրամասնելով, որ կենդանիները տղամարդու ուղղությամբ աղյուսներ են նետել:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը գնացել էր փայտ հավաքելու: Կապիկները, տեսնելով տղամարդուն, մոտակա փլված շենքից աղյուսներ են հավաքել ու, բարձրանալով ծառի կատարին, քարերը նետել գյուղացու վրա:
Հայտնի է, որ կենդանիները տղամարդու վրա քսանից ավելի աղյուս են նետել՝ վնասվածքներ հասցնելով գլխի, կրծքավանդակի, ոտքերի հատվածներում: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում:
Հատկանշական է, որ մահացածի բարեկամները դիմել են ոստիկանություն՝ պահանջելով գործ հարուցել կապիկների դեմ ու նրանց պատասխանատվության ենթարկել: Սակայն ոստիկանությունը հրաժարվել է՝ ասելով, որ եթե նման բան անի, ծիծաղի առարկա կդառնա:










