Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

23:32 • 22.10.18

Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այդ երկրից Հայաստան ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ:

Ինչպես տեղեկացնում է РУСАРМИНФО-ն, իրենց դիմումի մեջ Ուկրաինայի ներկայացուցիչները պնդել են, որ Հայաստանը պետք է իջեցնի մաքսատուրքերը՝ պնդելով, որ դրանք բարձր են նախատեսվածից ու սահմանվել են սխալ որոշումների հիման վրա:

Նշվում է, որ նույն բողոքով Ուկրաինան դիմել է կազմակերպությանը նաև Ղրղզստանի ու Ղազախստանի դեմ: