Իտալիայում մահացել է Ջիլբերտո Բենետոնը՝ Benetton ընկերության համահիմնադիրներից մեկը
Իտալիայում կյանքի 78-րդ տարում մահացել է Ջիլբերտո Բենետոնը՝ հագուստի արտադրությամբ զբաղվող Benetton իտալական ընկերության համահիմնադիրներից մեկը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:
Բենետոնի մահվան մասին առայժմ որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին հայտնի էր դարձել Benetton ընկերության հիմնադիրներից՝ Բենետոն ընտանիքի զավակներից ամենակրտսերի՝ Կառլո Բենետոնի մահվան մասին:
Benetton ընկերությունը հիմնադրվել է 1965 թվականին Պոնցանո Վենետո քաղաքում: Նույն տարում բացվել է Benetton-ի առաջին խանութն Իտալիայում: 1969 թվականին Benetton-ի առաջին խանութն է բացվել Փարիզում, իսկ 1980-ականներին՝ Նյու Յորքում և Տոկիոյում:










