Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը. 4 ուշագրավ փաստ նոր կառույցի վերաբերյալ (լուսանկարներ)

10:22 • 23.10.18

Հոկտեմբերի 23-ին Չինաստանի հարավում պաշտոնապես բացվել է աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կմ երկարությամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, Հոնկոնգը, Մակաուն ու Չժուհայ քաղաքը կապող կամրջի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել երկրի ղեկավար Սի Ձինփինը, ինչպես նաև մոտ 700 հյուր:

Աղբյուրը նկատում է, որ նախքան կամրջի բացումը, Հոնկոնգից Չժուհայ հասնելու համար 3 ժամ էր պահանջվում, իսկ հիմա՝ ընդամենը 30 րոպե:

Մինչդեռ The Guardian պարբերականը որոշ ուշագրավ փաստեր է ներկայացրել 20 մլրդ դոլար արժողությամբ կամրջի վերաբերյալ:


Վարորդների առողջական վիճակին հետևելու են

Կամրջի առաջին առանձնահատկությունն այն է, որ այն պահից ի վեր, երբ մեքենաները սկսում են իրենց երթևեկությունը, հատուկ տեխնոլոգիաները սկսում են հետևել վարորդների սրտի աշխատանքին ու արյան ճնշմանը: Այդ տեղեկությունն այնուհետև ուղարկվում է կամրջի վերահսկման կենտրոն:



Image result for world's longest sea bridge

 

Երեք անգամից ավելի չհորանջել

Հատկանշական է, որ կամրջի վրա տեղադրված են «հորանջման տեսախցիկներ», որոնք ֆիքսելու են վարորդների ամեն մի հորանջոցը, ու եթե նրանցից որևէ մեկը 20 վայրկյանում 3 անգամից ավելի հորանջի, տագնապի ազդանշան կուղարկվի:

 

Image result for world's longest sea bridge


Հատուկ թույլտվություն

Չնայած որ կամուրջն էական նշանակություն ունի Չինաստանի ու դրա ինքնավար շրջանների՝ Հոնկոնգի, Մակաուի կապերի սերտացման հարցում, այնուհանդերձ՝ բոլորը չէ, որ դրանով անցնելու հնարավորություն կունենան: Հոնկոնգի բնակիչները կկարողանան կամրջով երթևեկել միայն հատուկ թույլտվություն ստանալու դեպքում: Դրանք տրվելու են նրանց, ովքեր պարտաճանաչ խոշոր հարկեր են վճարում Չինաստանում, զգալի նվիրատվություններ են կատարում չինական բարեգործական կազմակերպություններին, կամ էլ քաղաքական կազմակերպությունների անդամ են: Կամուրջը փակ է լինելու հանրային տրանսպորտի համար:

 

Image result for world's longest sea bridge

 

Քաղաքական կամուրջ

Կամրջի նպատակն է ավելի ամուր կապել Չինաստանն ինքնավար Հոնկոնգի ու Մակաուի հետ: Թեև վերջին երկուսը Չինաստանի մաս են կազմում, սակայն հատուկ վարչական շրջանների կարգավիճակ ունեն՝ առաձին կառավարություններով, դատական համակարգերով ու քաղաքականությամբ: Այժմ լուրջ մտահոգություն է առաջացել առ այն, որ այս կամրջով Պեկինը ցանկանում է է՛լ ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել տվյալ շրջանների նկատմամբ:

 

Image result for world's longest sea bridge