Հրվ. Կորեան զգուշացրել է, որ Կանադայում մարիխուանա ձեռք բերող կորեացիներին քրեական հետապնդում կսպառնա
Հարավային Կորեայի ոստիկանությունը զգուշացրել է Կանադայի տարածքում գտնվող հարավկորեացի քաղաքացիներին, որ մարիխուանայի օգտագործման դեպքում նրանց քրեական հետապնդում է սպառնում, գրում է Korea Times-ը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կանադան դարձել է մարիխուանայի օգտագործումն օրինականացրած երկրորդ երկիրը: Բուժական նպատակով օգտագործումն օրինական է եղել 2001 թվականից ի վեր:
Չնայած Կանադայում ստեղծված նոր իրավիճակին՝ մարիխուանայի օգտագործումը խստիվ արգելող Հրվ. Կորեայի օրենքները տարածվում են նաև երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների վրա, և կարևոր չէ, թե որտեղ են նրանք:
Ըստ Հրվ. Կորեայի արտգործնախարարության՝ ներկայում Կանադայում բնակվում է մոտ 23.000 կորեացի՝ ուսանողական վիզաներով:










