Թագավորական շրջագայությունը շարունակվում է. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը Ֆիջի են ժամանել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարին ու դերասանուհի Մեգան Մարքլը, որոնք պսակադրությունից հետո թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից ստացել են Սասեքսի դուքսի ու դքսուհու տիտղոսը, շարունակում են իրենց թագավորական շրջագայությունը համադաշնության երկրներով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ զույգը ժամանել է Ֆիջի:
Քենսինգթոնյան պալատից հայտնել են, որ հղիության երրորդ ամսում գտնվող դքսուհին նախապես պատվաստվել է, որպեսզի կարողանա ամուսնուն ուղեկցել Ֆիջի այցի ժամանակ: Հայտնի է, որ այնտեղ դեռևս ակտիվ է «Զիկա» վարակը, որը լուրջ վտանգ է ներկայացնում հատկապես հղիների համար:
Հայտնի է, որ թագավորական շրջագայությունը տևելու է 16 օր: Անցած օրերի ընթացքում դուքսն ու դքսուհին հասցրել են լինել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:
Մինչդեռ Ֆիջիում նրանք կանցկացնեն երեք օր, ինչից հետո կուղևորվեն Տոնգա, որտեղից էլ նորից Ավստրալիա կվերադառնան:



















