«Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու կառաջադրի Նիկոլ Փաշինյանին

14:05 • 23.10.18

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջին փուլի համար առաջադրվելու է վարչապետի թեկնածու, կա որոշում: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

««Ելք» խմբակցությունն առաջին փուլի համար վարչապետի թեկնածու է առաջադրելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Գուցե փաստաթուղթը շրջանառության մեջ չի դրվել, բայց այսօր առավոտյան խմբակցությունը կայացրել է այդ որոշումը»,-ասաց Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին:

«Հրաժարականը ձեր առջև ստանձնած պարտավորությունից փախչել չէ: Այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը ավարտին հասցնելն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին հասցնելու միջոցով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: