Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն չեն սիրում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլ երկրներում իրեն չեն սիրում, քանի որ նա «ստիպում է նրանց վճարել»: Այդ մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Կեղծ լրատվամիջոցները պատմում են, թե աշխարհի երկրներում, այդ թվում՝ Եվրամիությունում, իմ վերջին վարկանիշերը ցածր են: Իհարկե, ցածր են, որովհետև վերջին 50 տարում առաջին անգամ ես ստիպում եմ նրանց բարձր գին վճարել ԱՄՆ-ի հետ բիզնես վարելու համար: Ինչո՞ւ ես պետք է նրանց դուր գամ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, նա համակրում է իրենց:
Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ն որոշում է կայացրել նոր մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից, Մեքսիկայից և Կանադայից պողպատի և ալյումինի ներկրման համար: Հունիսի 1-ից ուժի մեջ են մտել 25 տոկոս մաքսատուրքը պողպատի և 10 տոկոս մաքսատուրքն ալյումինի համար:
Թրամփի այս որոշումը լուրջ հակազդեցության է արժանացել հատկապես եվրոպական երկրներում, որոնք իրենց հիասթափությունն են հայտնել ու սպառնացել պատասխան միջոցներով:










