Կիևի կենտրոնում ավտոամբարձիչը 17 մեքենա է վնասել, կան տուժածներ (լուսանկար)

17:18 • 23.10.18

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավտոամբարձիչը 17 մեքենա է վնասել, որոնք կայանված են եղել մոտակայքում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ ու մասնագիտացած քննչական խումբ:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ: Տուժածներից 2-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում՝ առանց հոսպիտալացման:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կիևի կենտրոնում՝ Լեսյա Ուկրաինկայի բուլվարում: 17 մեքենա վնասած ավտոամբարձիչի վարորդը ոստիկաններին բացատրել է, որ միջադեպը տեղի է ունեցել արգելակների չգործելու պատճառով: Տեղեկությունը կստուգվի հետաքննության ընթացքում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: