Հանգստյան օրերի ընթացքում վենեսուելական բանտերից ավելի քան 50 կալանավոր է փախել
Վերջին մի քանի օրվա ընթացքում Վենեսուելայի բանտերից 51 կալանավոր է փախել, հաղորդում է РИА Новости-ին՝ Nacional պորտալին հղումով:
Հայտնի է, որ միայն 40 կալանավոր փախուստի է դիմել ուրբաթ Նուեվա Էսպարտա նահանգի բանտից: Ընդ որում՝ փախուստից առաջ նրանք սպանել են երկու բանտարկյալի:
Եվս 10 բանտարկյալ փախել է շաբաթ Սուլիա նահանգի բանտից: Փախուստի դիմած վերջին կալանավորը եղել Լարա նահանգի բանտի բանտարկյալներից մեկը: Նրան հասցրել են դատարան՝ մասնակցելու դատական նիստին, սակայն այնտեղ նա փախուստի է դիմել և անհետացել:










