Մերի Փոփինսը վերադառնում է. հրապարակվել է ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

22:07 • 24.10.18

Ամերիկյան Disney կինոստուդիան հրապարակել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը՝ Էմիլի Բլանտի գլխավոր դերակատարմամբ:

Ինչպես նկարագրում է Корреспондент-ը, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում 1930-ականներին: Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսուհին վերադառնում է Բենքսերի ընտանիք և կրկին երջանկություն է պարգևում ընտանիքի անդամներին:  

Ժապավենում նկարահանվել են նաև Մերիլ Սթրիփը և Քոլին Ֆերթը: Իսկ ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Մարշալը:

Նոր ֆիլմը հանդիսանում է 1964-ին թողարկված կինոնկարի շարունակությունը: Պրեմիերան նախատեսված է Սուրբ Ծնունդին ընդառաջ:  

 

Մերի Փոփինսը վերադառնում է. հրապարակվել է ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)