ԱՄՆ-ում մարդասպանը Xbox-ի դիմաց խոստովանել է, թե որտեղ է թաղել կնոջ դին
ԱՄՆ-ում կնոջ սպանության համար դատապարտված տղամարդն ութ տարի անց համաձայնվել է պատմել, թե որտեղ է թաղել կնոջ դին, սակայն պայմանով, որ իր համար Xbox խաղային կցորդ կգնեն, հաղորդում է Michigan Live-ը:
Դուգ Ստյուարտն ու նրա կինը՝ Վենուսը, մեծացել են նույն թաղամասում և ամուսնացել 2002 թվականին: Կնոջ անհետացման մասին ոստիկանությունը հղորդում է ստացել 2010 թվականի ապրիլի 26-ին, իսկ հունիսին տղամարդը ձերբակալվել է կանխամտածված սպանության մեղադրանքով:
Սակայն Դուգ Ստյուարտը միայն ութ տարի անց՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին է համաձայնվել ցույց տալ ոստիկանությանն այն վայրը, որտեղ պահված է կնոջ դին, իսկ տեղեկության դիմաց բանտի ղեկավարությունը, որտեղ նա իր պատիժն է կրում, համաձայնվել է կատարել տղամարդու պահանջը, մասնավորապես՝ տրամադրել Xbox խաղային կցորդ, որից կկարողանան օգտվել Դուգն ու նրա բանտակիցները:
Վենուս Ստյուարտի դին ոստիկանները հայտնաբերել են տղամարդու նշած վայրում՝ հինգ մետր խորության վրա:










