Մյանմայում շարունակվում է ռոհինջաների ցեղասպանությունը. ՄԱԿ

14:16 • 25.10.18

Մյանմայում շարունակվում է ռոհինջա մուսուլմանների ցեղասպանությունը, և կառավարությունը որևէ հետաքրքրվածություն չի դրսևորում ժողովրդավար սկզբունքներով առաջնորդվելու հարցում, հայտնել է ՄԱԿ-ի՝ Մյանմայում փաստահավաք առաքելության ղեկավար Մարզուկի Դարուսմանը:

Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնյան մանրամասնել է, որ ներկայում Մյանմայում հազարավոր ռոհինջաներ ցեղասպանությունից փրկվելու համար փախչում են հարևան Բանգլադեշ: Հայտնի է, որ նախորդ տարվա ընթացքում այնտեղ ապաստան է ստացել ավելի քան կես միլիոն ռոհինջա, որոնք փախել են առավելապես բուդդիստական բնակչություն ունեցող Մյանմայում իրենց դեմ սարսափելի էթնիկ զտումներից:

ՄԱԿ-ի՝ Մյանմայում մարդու իրավունքների գծով հատուկ հետաքննող Յանջի Լին նշել է, որ երկրի իշխանությունները միանշանակ մերժում են ռոհինջաների զանգվածային սպանդ իրագործելու, նրանց բռնաբարելու, կտտանքների ենթարկելու, բնակավայրերն այրելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները մանրամասնել են, որ Մյանմայի իշխանությունների շարունակական մերժման ֆոնին իրենք ցեղասպանությունն ապացուցող փաստերի 444 էջանոց թղթապանակ են հավաքել:

Դարուսմանը հավելել է, որ կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել ռոհինջաների դեմ բարբարոսություններ իրագործողներին, ինչպես նաև Մյանմային Միջազգային քրեական դատարանի առաջ կանգնեցնել:

 

Image result for rohingya genocide

Image result for rohingya genocide

Image result for rohingya genocide

Image result for rohingya genocide