Առանձնապես խոշոր չափի գողություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Shamshyan.com

14:58 • 25.10.18

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Կարապետյանի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող Sonia տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Ս. Կարապետյանը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչն է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: