Սադամ Հուսեյնի թիկնապահին մահացած են գտել Թուրքիայում
Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թիկնապահներից Ադնան Ջերի Շմայիլին մահացած են գտել Թուրքիայում, գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը:
Հայտնի է, որ Շմայիլը վերջին տարիներին ապրում էր Թուրքիայի Ուրֆա նահանգի Հալիլիե շրջանում, որտեղ էլ մահացել է: Նրա մարմինը գտել են իր տանը: Հանկարծամահության պատճառները չեն նշվում, չի բացառվում, որ տղամարդը մահացել է սրտի կաթվածից:
Աղբյուրը նշում է, որ 68-ամյա իրաքցու մահվան պատճառը պարզ կլինի դիահերձումից հետո միայն:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:










