Ինդոնեզիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու դրան հետևած կործանարար ցունամին համարել են «Աստծո պատիժ» միասեռականների գործունեության դեմ

11:31 • 25.10.18

Վերջերս Ինդոնեզիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու դրան հետևած կործանարար ցունամիները միասեռականների գործունեության հետևանք են: Նման հայտարարություն է արել մալայզիական ընդդիմության առաջնորդ Ահմադ Զահիդ Համիդին, գրում է lenta.ru-ն:

Մալայզիայի խորհրդարանում միասեռականների ազդեցության աճի մասին իր ելույթում նա որպես օրինակ է բերել ինդոնեզական Պալու քաղաքի վերապրած արհավիրքը: Ըստ Համիդիի՝ Պալուում տեղի ունեցած ցունամին «Ալլահի պատիժն էր», քանի որ այդ քաղաքում շուրջ 1000 բնակիչ ներգրավված է եղել միասեռականների համայնքի ակտիվ գործունեության մեջ:

«Արդյունքում ամբողջ տարածքն ավերված էր: Դա Ալլահի պատիժն է», - ասել է քաղաքական գործիչը:

Նրա այս ելույթին հետևել է սուր քննադատությունների ալիքը: Նախկին փոխվարչապետ ու ՆԳ նախկին նախարարի հայտարարություններն անվանել են անպատասխանատու ու հիմար, ոմանք էլ մեղադրել են նրան սեփական հեղինակությունը փրկելու համար պոպուլիստական հայտարարություններ անելու համար: