Մախաչկալայում սննդային թունավորման պատճառով ավելի քան 30 մարդ է հոսպիտալացվել

02:28 • 26.10.18

ՌԴ Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալա քաղաքում թունավորման ախտանշաններով 31 մարդ է հոսպիտալացվել տեղի սրճարաններից մեկում սնվելուց հետո: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ առողջապահության նախարարությանը հղումով, տուժածների թվում կա 5 երեխա:

Նշվում է, որ տուժածները սկսել են հոսպիտալացվել դեռ չորեքշաբթի՝ աղիքային վարակի ախտանշաններով: Բժիշկների խոսքով՝ բոլոր հոսպիտալացվածներն օգտագործել են հավի միս, որը պատրաստված է եղել Մախաչկալայի սրճարաններից մեկում:

Սկզբում հիվանդանոց է դիմել միայն 22 հիվանդ, որոնցից մեկին բժիշկներն ուղարկել են ամբուլատոր բուժման: Սակայն հետագայում հիվանդների թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ վնասակար միսը շարունակվել է վաճառվել՝ չնայած սրճարանի փակ լինելուն:

Տուժածներից որևէ մեկի կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Մասնագետները փորձում են պարզել թունավորման հստակ պատճառը: