Նիկոլ Փաշինյանն ուսումնասիրում է բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. Արման Եղոյան. Aysor.am

18:54 • 26.10.18

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է բազմաթիվ անվանի բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը՝ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ վարչապետն այժմ ուսումնասիրում է նամակում նշված հանգամանքները։

«Վարչապետը տեղյակ է միջադեպի մասին, ստացել է պրոֆեսորների բաց նամակը, ուսումնասիրում է և դիրքորոշում կհայտնի կատարվածի հանգամանքները համակողմանի ուսումնասիրելուց հետո», - ասել է Եղոյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝  Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, իրեն պահել է «գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը»: Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ պրոֆեսորներ, բժիշկներ բաց նամակով դիմել էին վարչապետի պաշտոնակատարին՝ ընդգծելով, որ Վանեսյանը «դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք»։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը չի մեկնաբանել կատարվածը։

Իսկ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանը տեսանյութ է հրապարակել Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Տեսանյութում երևում է, թե Նարեկ Վանեսյանն ինչպես է արձագանքում, ապա հրելով տարածքից հեռացնում ներկաներից մեկին։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: