Չինաստանում կինը դանակով հարձակվել է մանկապարտեզի սաների վրա ու վնասվածքներ հասցրել 14 երեխայի

10:08 • 26.10.18

Չինաստանի Չունցին քաղաքում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի սաների վրա ու վնասվածքներ հասցրել 14 երեխայի, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Նշվում է, որ 39-ամյա կասկածյալը հարձակումն իրականացրել է մանկապարտեզի դարպասների մոտ, երբ երեխաները վերադառնալիս են եղել առավոտյան մարզանքից:

Բարեբախտաբար, մանկապարտեզի աշխատակիցներն ու անվտանգության ներկայացուցիչները կարողացել են կանգնեցնել կնոջը, դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Չինուհու նման քայլի դրդապատճառների մասին չի նշվում:

Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում: