Թուրքիայում մայթով քայլող 2 կանայք «գետնի տակ» են անցել (տեսանյութ)

15:03 • 26.10.18

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մայթեզրը փլուզվել է հենց այն ժամանակ, երբ երկու կին քայլելիս են եղել այդ հատվածով: 

Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, մայթեզրին կանգնած կանայք ընկել են առաջացած հսկա փոսի մեջ, նրանց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:

Սարսափելի միջադեպն արձանագրվել է տարածքը նկարահանող անվտանգության տեսախցիկների միջոցով:

Նշվում է, որ տուժած կանայք հարևանությամբ գտնվող հիվանդանոցի աշխատակցուհիներ են եղել՝ բժշկուհի և բուժքույր: Նրանց նախ օգնության են հասել մոտակայքում եղած մարդիկ, այնուհետև կանանց տեղափոխել են հիվանդանոց ու անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվել: