Հունաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել, խախտվել է էներգամատակարարումը (լուսանկարներ)

10:04 • 26.10.18

Հունաստանի ափերի մոտ անցած գիշեր տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով գրանցվել են ենթակառուցվածքային որոշ խնդիրներ: Մասնավորապես, խախտվել է էներգամատակարարումն ու եկեղեցի է փլուզվել:

Ինչպես նշում է ria.ru-ն, 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, ինչպես նաև դրան հաջորդած հետցնցումը (5,8 մագնիտուդ) գրանցվել են Հոնիական ծովում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զակինտոս կղզուց ոչ հեռու: Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ:

Իշխանությունների փոխանցմամբ՝ Զակինտոս քաղաքում վնասվել են էլեկտրափոխանցման լարեր, մինչդեռ կղզու մյուս հատվածներում տեղի են ունեցել քարաթափումներ: Հաղորդվում է, որ Պիրգոս քաղաքում եկեղեցի է փլուզվել:

 

 

Image result for Πολύ ισχυρός σεισμός 6,4 Ρίχτερ στο Ιόνιο - Ζημιές στη Ζάκυνθο - Λέκκας: Η ενέργεια κατευθύνθηκε στην Ιταλία (φωτό - βίντεο)

untitled--9

untitled--8

12