Ալպերում գտնվող հայտնի Երկնագույն լիճը ցամաքել է

12:53 • 26.10.18

Իտալիայի Սոնդրիո նահանգում գտնվող հայտնի Երկնագույն լիճը (Լագո Աձուրրո) անհետացել է ռեկորդային շոգ եղանակի պատճառով, գրում է korrespondent.net-ը:

Իտալական Ալպերում գտնվող լճակի ցամաքելը նկատել է լուսանկարիչ Մարկո Պուգլիզեն, որն այստեղով անցնելիս մի քանի լուսանկար է արել:

«Հնարավոր է՝ ճիշտ կլիներ սկսել մտածել ջուրն անիմաստ չծախսելու մասին», - գրել է լուսանկարիչը Facebook-ի իր էջում՝ ցամաքած լճի լուսանկարին կից կատարած գրառման մեջ:

Ի դեպ, Երկնագույն լիճն առաջին անգամ չէ, որ չորանում է ու անհետանում: 2005 թվականին այն նույնպես ցամաքել էր երաշտի պատճառով: Սակայն արհեստական ճանապարհով վերականգնումից հետո՝ երկու տարի անց, լիճը սկսել է բնական ճանապարհով վերականգնվել:

 

Image result for Знаменитое альпийское Голубое озеро (Лаго Адзурро)