Կա 6 զոհ, հայտարարվել է արտակարգ դրություն. Կրասնոդարի ավերիչ ջրհեղեղը՝ ֆոտոշարքով

15:50 • 26.10.18

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի, Տուապսեի շրջաններում, Սոչի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել վերջին օրերին պատուհասած տեղափարափ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով:

Ինչպես նշում է topnews.com-ը, ներկայում գրանցվել է վեց զոհ, կան տուժածներ ու մեկ անհետ կորած:

Չորս հարյուրից ավելի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, մինչդեռ մոտ 600 մարդ մնացել է առանց գազամատակարարման, 60.000-ը՝ առանց ջրի:

Քաղաքների փողոցները գրեթե ամբողջությամբ ջրի տակ են անցել, փլուզվել է դաշնային մայրուղու մի մասը:

Հաղորդվում է նաև, որ ջրի տակ են անցել երկաթգծեր: Ստեղծված իրավիճակում կամավորները հազարավոր ուղևորների համար գնացքի կայարաններից մեկում դաշտային խոհանոց են բացել:

«Շատերը գիշերը հրաժարվում էին լքել իրենց տները, բայց հիմա որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասել է երկու մետրի: Ընթանում է երեխաների, հաշմանդամների, տարեցների տարհանում»,- նշել է փրկարար ծառայության աշխատակիցը:

Սոչիում մեկ գիշերվա ընթացքում մոտ 76 մմ տեղում է գրանցվել, կիսով չափ ջրի մեջ է հայտնվել մի քանի տասնյակ շենք, փչացել է 20 տրանսֆորմատորային ենթակայան: Բացի այդ, ջուրը քանդել է Մակոպսե գետի վրայով անցնող դաշնային կամրջի 20 մետրանոց հատվածը:

 

Image result for НАВОДНЕНИЕ В СОЧИ И ТУАПСЕ, ОКТЯБРЬ 2018

Image result for НАВОДНЕНИЕ В СОЧИ И ТУАПСЕ, ОКТЯБРЬ 2018

Image result for НАВОДНЕНИЕ В СОЧИ И ТУАПСЕ, ОКТЯБРЬ 2018

Image result for краснодар наводнение