ԱՄՆ-ում ձերբակալվել է պաշտոնյաներին պայթուցիկներ ուղարկելու մեջ կասկածվող տղամարդը
ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդուն, ով կարող է առնչություն ունենալ երկրով մեկ պայթուցիկների ուղարկման հետ:
Ինչպես հայտնում է CNN-ը` հղում անելով իր աղբյուրներին, կասկածյալին ձերբակալել են կարգուկանոնի պահպանման դաշնային մարմինների աշխատակիցները:
Նրա ինքնության և ձերբակալման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին կասկածելի պարունակությամբ կապոցներ և ինքնաշեն պայթուկներ էին ուղարկվել մի շարք հայտնի գործիչների, որոնց թվում էին ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, սենատոր Քորի Բուքերը, նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանը, միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նախօրեին պայթուցիկ սարք էր ուղարկվել նաև CNN հեռուստաալիքի խմբագրություն:










