Ռասիզմի համար աշխատանքից ազատված ամերիկացի հաղորդավարուհին NBC հեռուստաալիքից 50 մլն դոլար է պահանջել
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Մեգին Քելին, որին ազատել էին աշխատանքից «ռասիզմի» դրսևորման համար, 50 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջել ավելի վաղ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետից շուտ խզման դիմաց, գրում է TMZ-ն:
Նշվում է, որ հաղորդավարուհու պայմանագիրն ավարտվում էր 1 տարի 10 ամսից, հեռուստաընկերությունում նա տարեկան վաստակում էր 25 մլն դոլար:
Քելիի շահերը պաշտպանող Բրայան Ֆրիդմանը մտադիր է զանգահարել հեռուստաընկերություն՝ պահանջելով վճարել հաղորդավարուհուն ամբողջ աշխատավարձը, որը նախատեսված էր պայմանագրով:
Հայտնի հաղորդավարուհին, որը նաև ժամանակին հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ներողություն էր խնդրել Հելոուինի հանդերձանքների հետ կապված ու ռասիստական բնութագրված իր մեկնաբանության համար, սակայն հեռուստաալիքի տնօրինությունն, այնուամենայնիվ, ճիշտ է համարել դադարեցնել նրա հետ աշխատանքը:
Քելին նաև հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ոչ հարթ հարաբերություններով. մի անգամ Թրամփն անգամ հրաժարվել է շարունակել մամուլի ասուլիսը՝ նրա ներկայության պատճառով:










