Miss Grand International գեղեցկության մրցույթի հաղթողն ուշագնաց է եղել իր հաղթանակի մասին լսելուց հետո (տեսանյութ)

09:59 • 27.10.18

Miss Grand International 2018 գեղեցկության մրցույթի հաղթող պարագվայցի Կլարա Սոսան ուշագնաց է եղել բեմի վրա իր հաղթանակի մասին լսելուց հետո, հայտնում է ABS-CBN News-ը:


Կատարվածի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:


Կադրերում երևում է՝ ինչպես են եզրափակիչ անցած երկու մասնակիցները դեմառդեմ կանգնած սպասում հաղթողի անվան հայտարարմանը: Իր անունը լսելով՝ Պարագվայը ներկայացնող գեղեցկուհին ուշագնաց է եղել: Որոշ ժամանակ անց նա ուշքի է եկել ու կարողացել մասնակցել պարգևատրման արարողությանը:


Miss Grand International-ը գեղեցկության ամենամյա միջազգային մրցույթ է: Այս տարի այն անցկացվել է Մյանմայում: