Բրիտանուհին սարսափով պատմել է, թե ինչպես է 2-ամյա որդու տակդիրի մեջ ասեղ հայտնաբերել (լուսանկար)
Երիտասարդ բրիտանուհին պատմել է, թե ինչպես է սարսափով լցվել՝ իր փոքրիկ որդու տակդիրում ասեղ գտնելով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 30-ամյա Քեյլի Սմիթը, որը բնակվում է Ուեսթ Միդլենդս կոմսությունում, հայտնել է, որ սուր ծակող առարկան հայտնաբերել է Pampers ապրանքանիշի տակդիրում, որը կրել է իր երկուամյա որդի Ֆրեդին:
Բրիտանուհու խոսքով՝ ինքը դեռ նոր էր տակդիրը հագցրել փոքրիկին, երբ վերջինս սկսել է անհանգիստ շարժումներ անել: Երեք երեխայի մայրիկը, զգալով, որ անհանգստության պատճառը տակդիրն է, հանել է այն և ապշել՝ կարմիր հետքեր տեսնելով որդու ազդրի հատվածում: Այնուհետև տակդիրի այդ մասը ստուգելով գտել է ասեղը:











