ԱՄՆ-ում շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները պատի մեջ մոտ 1000 մարդկային ատամ են հայտնաբերել

11:37 • 27.10.18

Ամերիկյան Վալդոստա քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները պատի մեջ մոտ 1000 մարդկային ատամ են հայտնաբերել, գրում է Valdosta Daily Times-ը:


Անսովոր գտածոն հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում վերանորոգվող հին շենքի երկրորդ հարկի պատի մեջ:


Պատմաբան Գարի Էվանսի կարծիքով՝ «թաքստոցները» պատրաստվել են ատամնաբույժերի կողմից, որոնք աշխատել են այս շենքում նախորդ դարի սկզբին:


Հաղորդվում է, որ սա նման «թաքստոցի» հայտնաբերման արդեն երրորդ դեպքն է: