Ստամբուլում հանդիպել են Պուտինն ու Մերկելը

18:45 • 27.10.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում առանձին հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ երկու երկրների առաջնորդները Ստամբուլում են գտնվում Սիրիայի հարցով քառակողմ ՌԴ-Թուրքիա-Ֆրանսիա-ԳԵրմանիա գագաթնաժողովին մասնակցության շրջանակներում:

Պուտինի և Մերկելի առանձնազրույցի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է, որ մինչ Մերկելի հետ հանդիպելը Պուտինն առանձին քննարկում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Գագաթնաժովին ներկա է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր ելույթում կարևորել է ստամբուլյան հանդիպման դերը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում: