Սանկտ Պետերբուրգում միմյանց են բախվել միկրոավտոբուսն ու բեռնատարը. վեց մարդ ողջ-ողջ այրվել է (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի մայրուղիներից մեկում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել. միմյանց են բախվել բեռնատարն ու միկրոավտոբուսը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող օպերատիվ շտաբի ներկայացուցչին, վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորում է ստացել:
ՌԴ ԱԻՆ տարածքային վարչության հաղորդմամբ՝ բախվել են Scania մակնիշի բեռնատարը և Hyundai մակնիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է:
Վթարի հանգամանքները պարզվում են: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Шесть человек сгорели заживо после столкновения грузовика и микроавтобуса под Питером, еще один получил травмы. Последствия страшной аварии на видео pic.twitter.com/QZdok6lFqH
— НТВ (@ntvru) October 27, 2018










